Ուշադրություն. «Երևան Ջուր»-ը դիմում է սպառողներին

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես՝ նշված է.

«Հարգելի հաճախորդ,

Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Երևան Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորություննները և համապատասխանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2015թ. հոկտեմբերի 1-ից և ենթակա է վերանայման` մայրաքաղաքում ու հարակից բնակավայրերում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության դեպքում:

Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն Դուք կարող եք ստանալ` 1-85 հեռախոսային կենտրոնի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի «Հաճախորդների սպասարկման կենտրոնների» (հասցե` Աբովյան 66ա, Ազատության 24, Արցախի 14, Գայի 51, Արա Սարգսյան 6), ինչպես նաև վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման ժամանակացույցը:

«Երևան ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է Ձեզ` բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, լիազոր ներկայացուցչին կամ վարչական շրջանի աշխատակազմին: Իսկ առանձնատներում վթարները պարտավոր են վերացնել իրենք` սեփականատերերը:

Ծանոթագրություն: Հրապարակված ժամանակացույցը տրված է ըստ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի շահագործման տեղամասերի, որոնց սպասարկման տարածքները որոշ դեպքերում կարող են չհամընկնել Երևանի վարչական շրջանների սահմանների հետ:

Ջրամատակարարման նոր ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել