Ի՞նչն է եղել ավտոբուսի արյունալի վթարի պատճառը

Տուլայում ավտոբուսի աղետալի վթարի ենթարկվելու պատճառը ղեկին վարորդի քնելն է եղել. այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սավեկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ուղևորների և բեռների փոխադրման ոլորտում վթարային դեպքերի շատացման պատճառներից մեկտ վարորդների կողմից աշխատանքի և հանգստի ռեժիմների խախտումն է: Այս խնդիրն ամեն տեղ կա: Նույնիսկ եթե դիտարկենք վերջին օրերի դեպքերը, Տուլայում ավտոբուսի խոշոր վթարը, ապա այստեղ էլ նույն պատճառն է. վարորդն ուղղակի քնել է ղեկին»,- ասել է Ա. Սավեկովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել