Ազգությամբ հայեր են եղել Սուդանում կործանված ինքանթիռի անձնակազմում. ՏԿԱԻՆ

Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած անձնակազմի վերաբերյալ մանրամասնությունները ճշտելու նպատակով: ՀՀ ՏԿԱԻՆ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի (ЦУКС) հետ, որտեղից հաստատեցին, որ նախնական տվյալներով կործանված ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ն ազգությամբ հայեր են եղել: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ ՏԿԱԻՆ-ից:

ՏԿԱԻՆ ՃԿԱԿ-ն նաև կապ է հաստատել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ, վերջինս հավաստիացրեց, որ այս պահին արվում է ամեն ինչ տեղեկատվությունը ճշտելու և հնարավոր մանրամասներն իմանալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել