Նոյեմբերի 3- ին և լույս 4- ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախ տվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից , հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են :
Իրավաբան.net