Իրավապաշտպանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն հայտնել է‚ որ իր հանդեպ խարդախության հատկանիշներով ակնհայտ‚ անհիմն քրեական գործեր են հարուցվում: Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից: Այս մասին հաղորդում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Իրավապաշտպանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե:

Այսօր Քննչական կոմիտեից Օմբուդսմենին տեղեկացրել են‚ որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է‚ որ Մարինա Պողոսյանի գործողություններում չեն եղել խարդախության տարրեր‚ և արդյունքում գործի վարույթը կարճվել է:

Օմբուդսմենի տեղակալն այսօր զրուցել է Մարինա Պողոսյանի հետ և տեղեկացրել նրան գործի կարճման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել