Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Հունդայի Ակցենտ» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
«Հունդայի Ակցենտ»-ի վարորդը` 1999 թ. ծնված Կարեն Դավթյանը, և ուղևորը` 1998 թ. ծնված Արամ Գրիգորյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը, «ՎԱԶ-21124»-ի վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: