ՀՀ Փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ պալատի խորհրդի 2015թ. հոկտեմբերի 29-ի թիվ 28/8-Լ որոշմամբ «Փաստաբանների վերապատրաստման» կարգում կատարվել են լրացումներ (կարգը լրացվել է 30.1-30.3 կետերով), որոնց նույն որոշմամբ տրվել է հետադարձ ուժ:
Այս կարգով մի շարք փոփոխություններ են արվել՝ վերապատրաստման դասընթացներին չմասնակցելու հանգամանքին առնչվող: Մասնավորապես նշվում է, որ եթե փաստաբանը գրավոր նամակով պարտավորվում է հաշվետու կիսամյակում չանցած դասընթացների ժամերն իր հաշվին անցնել հաջորդ կիսամյակում, ապա կարգապահական վարույթ չի հարցվում:
Նշվում է նաև, որ վերապատրաստման դասընթաց չանցնելու հիմքով փաստաբանի նկատմամբ առաջին անգամ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման, եթե փաստաբանը գրավոր նամակի միջոցով ապացուցում է, որ գտնվել է արտասահմանում:
Փաստաբաններն այս արտոնեությունից կարող են օգտվել միայն մեկ անգամ, որոշումն ունի հետադարձ ուժ և տարածվում է նաև 2015թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Բեռնել «Փաստաբանների վերապատրաստման» կարգը