Մեղադրվում էր 10-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ

Մ.Ս.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` իր 10-ամյա դստեր` Ռ. Թ.-ին ծեծի ենթարկելու համար: Դատական նիստը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին: Մեղադրական եզրակացությունը ներկայացրել է դատախազ Ա.Մարգարյանը:

Դատարանում տուժող Ռ.Թ.-ի ներկայացուցիչ Գ.Սարոյանը, տեղեկացրել է, որ իր գիտությամբ Ռ.Թ.-ն հաշտվել  է մեղադրյալի է հետ: Համաձայն  քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, դատարանը որոշում է դադարեցնել քրեական հետապնդումը, վերացնել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարանն այն մերժել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել