Ողբերգական պատահար. Մոսկվայից Երևան եկող ավտուբուսը շրջվել է. կա 7 զոհ, 36 վիրավոր

Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ  կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հայտնում են ՀՀ ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իսկ ռուսաստնյան  РИА Новости գործակալությունը գրում է, որ վթարը տեղի է ունեցել այսօր գիշերը. «Ավտոբուսում ընդհանուր 63 մարդ է եղել, 35-ը հոսպիտալացվել են: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել է աղբյուրը:

Գործակալության աղբյուրը նշել է նաև, որ ավտոբուսում եղել են միայն Հայաստանի քաղաքացիներ: Վթարված մեքենան չինական Higer մակնիշի ավտոբուս է եղել՝ ռուսական պետհամարանիշներով:

2 հիմնական վարկած է քննարկում, թե ինչն է ավտոթվարի պատճառը. կամ վարորդն է քնել ղեկին, կամ տեխնիկական անսարքություն է եղել: Նշվում է նաև, որ վարորդը չի տուժել, սակայն շոկային վիճակում է:

ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում սկսել է գործել  հեռախոսի թեժ գիծ` 8(4872)21-16-09:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել