Մահվան ելքով ավտովթար. վարորդը դիմել է փախուստի

Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.15-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մուշ» սուպերմարկետի մոտ դիակ կա:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Մանվել Հոխանյանին և դեպքի վայրից դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությանբ: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել