«Երևան Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Երևան Ջուր» ընկերությունից տեղեկացնում են պլանային աշխատանքներով պայմանավորված`

Ըստ աղբյուրի՝ ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-ից-10-րդ շարքերի,

2. Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 80-ից-130 համարների:

3. նոյեմբերի 2-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Խուդյակովի, Շահինյան, Ավանի 1-ից-14 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել