Թուրգայ Միքայիլովը մեղադրվում է ապօրինի կերպով Հայաստան մտնելու համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստնյալի աթոռին է հայտնվել 35-ամյա Թուրգայ Լաթիֆօղլուի Միքայիլովը՝ ապօրինի կերպով Հայաստան մտնելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Թուրգայը Հայաստան գալու նպատակով 2015 թվականի հուլիսի 23-ին, երեկոյան ժամը 9:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի, շրջանցելով ՀՀ պետական սահմանային անցակետերը, հայ-վրացական պետական սահմանի՝ ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող սահմանամերձ գյուղին հարակից հատվածով, ոտքով շարժվելով, ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի տարածք:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, նրա բնակության հասցեն Վրաստանում է, սակայն անունը վրացական չէ:

Նշենք, որ ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը և այս պահին նա գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել