Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 16 տարին չլրացած աղջկա հետ ամուսնանալու և նրա հետ սեռական կապի մեջ մտնելու վերաբերյալ քրեական գործ. ամբաստaնյալի աթոռին է 21-ամյա Արամը (անունը փոխված է):
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արամը 2015 թվականի հուլիսի 4-ին, իր 21 տարին լրացած լինելու պայմաններում ամուսնացել է և ն պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած`1999 թվականի հուլիսին ծնված անչափահաս Նունեի (անունը փոխված է) հետ:
Արամին մեղադրանք է առաջադրված Քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:
Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: