Կոմիտասի պողոտան բեռնաթափելու՝ նրանով երթևեկող տրանսպորտային միջոցների մի մասը դեպի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցներ ուղղորդելու նպատակով առաջարկվում է լրակառուցել ու շարունակել Մամիկոնյանց փողոցը և այն միացնել Ա. Խաչատրյան փողոցին (տես՝ գծագիրը), ինչի շնորհիվ կունենանք Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային երթուղի: Այս մասին հաղորդում են ՃՈ-ից: