Հատուկ քննչական ծառայությունն իր ոճի մեջ է մնացել. Աշոտ Մելիքյան

Հունիսի 23-ին լրագրողների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնության գործը ներկայումս քննում է քննչական խումբ: Այսօր «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. օրենսդրությունն ու պրակտիկան» թեմայով «կլոր սեղանին» ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Կոմիտեն հարցում է ուղղել Հատուկ քննչական ծառայությանը և ստացել միայն այդ միտքը: Պարոն Մելիքյանն այս պատասխանը բերեց որպես դասական օրինակ, թե ինչպես չպետք է պետական մարմինը վարվի իրենց հարցում ուղարկած կազմակերպության կամ էլ ԶԼՄ-ի նամակներ հետ:

«Հատուկ քննչական ծառայությունն իր ոճի մեջ է մնացել, եթե մինչ այս մեր ուղարկած նամակին պատասխանել էր, որ մեր հարցումները նախաքննական գաղտնիք են ու հրապարակման ենթակա չեն, ապա այս դեպքում իրենք երեք հարցից պատասխանել էին միայն մեկին՝ նշելով, թե այդ գործն այժմ քննում է քննչական խումբը, քանի՞ քննիչ է, ո՞ր իրավապահ մարմիններից են ներգրավված մասնագետները, դրա պատասխանը չկա»,- ասաց պարոն Մելիքյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հավելեց, որ սա տարածված պրակտիկա է, որին եկող տարվա հունվարի 1-ից վերջ կդրվի:

Տիկին Դոյդոյանը թվեարկեց օրենսդրական փոփոխությունները, որոնք թեթևացնում են հարցում կատարած անձանց գործունեությունը և արդյունավետ դարձնում պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու կարգը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել