Եթե մեկը ընդունի, որ օմբուդսմենը զսպված չէ, ապա ի՞նչ է տեղի ունենալու. Կարեն Անդրեասյան

ՀՀ նոր Սահմանադրությանը այո կամ ոչ ասող յուրաքանչյուր քաղաքացի, հանրաքվեի գնալուց առաջ, պետք է խորությամբ ուսումնասիրած լինի ինչպես նախագծի ամեն մի բառ, այնպես էլ բառակապակցությանը: Վստահ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա բերում է մեկ օրինակ. «Քաղաքական զսպվախություն տերմինն ինձ դուր չի գալիս, ես առաջարկեցի այն փոխարինել քաղաքական չեզոքությամբ: Օմբուդսմենը քաղաքական գորժիչ չէ, և չպետք է ունենա քաղաքական դիրքորոշումներ, մենք նման ենք ցանկացած հաշտարարի: Այդ իմաստով, ես միշտ ցանկացել եմ, որ օմբուդսմենը իսկապես պետք է լինի քաղաքապես չեզոք, մեր առաջարկն չընդունվեց»,- ասաց Կարեն Անդրեասյանը` հարց ուղղելով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին և ինքն էլ պատասխանելով դրան. «Երբ այդ բառն արդեն ֆիքսված է նախագծում, արդյոք այն խանգարելո՞ւ է, իմ խորին համոզմամբ` ոչ, որովհետև զսպվածություն բառը ես համարում եմ որպես չեզոքություն: Ինչևէ, ես չեմ տեսնում այդ բառի իրականացումը, եթե մեկը ընդունի, որ օմբուդսմենը զսպված չէ, ապա ի՞նչ է տեղի ունենալու: Ես պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը, որքան էլ դա դուր չգա որոշ քաղաքական գործիչների»:

Այս առումով Կարեն Անդրեասյանը կարևոր է համարում այն հանգամանքը, թե ի՞նչ օրենքներ են ընդունվելու սահմանադրության փոփոխությունից հետո, եթե իհարկե հանրաքվեով հասարակությունը հավանություն տա նոր Սահմանադրությանը:

Սահմանադրության նոր նախագծում` որպես վտանգավոր դրույթ նա տեսնում է այն սահմանումը, որ օմբուդսմենը չի կարող դիմել Սահմանադրական դատարան նախագծի երրոդ գլխի խնդիրներով, որոնք սոցիալական բնույթի են. «Միևնույն ժամանակ, ես չեմ ցանկանում սրանից մեծ ողբերգություն սարքել, որովհետև կան երրորդ սուբյեկտներ, ովքեր կներկայացնեն դատարանում մարդու իրավունքները»,- ասաց պարոն Անդրեասյանը:

Բացի այդ, նա նշեց, որ նախագիծն ունի բավականին դրական մոտեցումներ: Այդուհանդերձ նա արձանագրեց, որ ինչպես օմբուդսմենի, այնպես էլ մյուս շահագրգիռ կողմերի առաջարկները պատշաճ ձևով պատասխան չստացան հանձնաժողովի կողմից. «Ես նկատի չունեմ, որ ընդունվեին այդ առաջարկները, այլ միայն ստանայինք ողջամիջ հակափաստարկներ»,- նշեց նա:

Վերջում նա ասաց. «Ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչպիսի արձագանքներ են լինելու իմ ամենաքաղաքական ելույթին, վերջին չորս տարիներին սա իմ ամենաքաղաքական ելույթն էր, բայց այն քաղաքականապես չեզոք էր և զսպված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել