ARMACAD ընկերությունը տեղակացնում է ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպություններին տրամադրվող «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» (NED)ամենամյա դրամաշնորհային ծրագրի մասին:
«Ժողովրդավարության ազգային հիմնադրամը» դրամաշնորհներ է տրամադրում միայն ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող քաղաքացիական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և նմանատիպ այլ հասարակական կազմակերպություններին:
Հիմնադրամը դրամաշնորհներ չի հատկացնում անհատներին, կառավարական մարմիններին ու պետական աջակցությամբ գործող հաստատություններին: Այն շահագրգռված է աջակցելու այն հասարակական կազմակերպություններին, որոնք
- Պաշտպանում են մարդու իրավունքները և օրենքի գերազանցությունը
- Ամրապնդում են ժողովրդավարական գաղափարները և արժեքները
- Նպաստում են քաղաքական գործընթացների դեմոկրատացմանը
- Ուժեղացնում են ժողովրդավարությունը շուկայական հարաբերություններում
- Նպաստում են քաղաքացիական զարգացմանը և ազատությանը
Բոլոր որոշումներն ընդունում է տնօրենների հատուկ խորհուրդը, որը հաշվի է առնում, թե որքանով է ծրագիրը համապատասխանում տրված պահանջներին ու ինչքանով է կազմակերպության գործունեությունը հրատապ սեփական երկրում:
Դիմելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը համապատասխան հասցեովուղարկել մինչև 2016թ. հունվարի 15-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` $50,000 NED Grants Program for Nongovernmental Organizations