66 մլն դրամի չափով հատկացում` հանրաքվեն մարզերի գյուղական համայնքներում անցկացնելու համար

Հայաստանի մի քանի մարզերի գյուղական համայնքներում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության այսօրվա նիստին 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գումարներ հատկացվեց:

Ըստ նախագծի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական  հանձնաժողովին հատկացվեց 65,7 մլն ՀՀ դրամ, ոստիկանությանը՝ 1,3 մլն ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել