Կայացվել է արդարացման դատավճիռ

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, հոկտեմբերի 21-ին հրապարակված դատավճռով ճանաչել և հռչակել է Մամիկոն Օհանյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում: Այս մասին գրել է ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հայկազ Գալստյանը:

Համաձայն մեղադրականի՝ Մամիկոն Օհանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա երկու տարիների մեջ ցանել, աճեցրել է թմրաալկալոիդ` տետրահիդրոկաաբինոլ տեսակի թմրանյութ պարունակող կանեփի երկու բույսեր, որոնց տերևներից ու գլխիկային մասերից քաղել, չորացրել և իր գործածման համար պատրաստել և իր տաբատի գրպանում պահել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2014թ. օգոստոս ամսվա սկիզբներին, ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով իրացրել է Արտակ Վահանի Մուրադյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել