Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կառուցվել են լուսացուցային օբյեկտ և այն դարձել է կարգավորվող խաչմերուկ: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: