Մահվան ելքով պատահար Երևանի Կոմիտասի պողոտայում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Ջիվան Սաֆարյանին և բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: Ըստ աղբյուրի՝ Ջիվան Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.00-ի սահմաններում մահացել է: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել