Վլադիմիր Գասպարյանը երեկ նոր հրաման է ստորագրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այս պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը: