«Մի կողմ դրեք էմոցիաները և վիրավորանքները». Շիրակի մարզի փաստաբանների հորդորը

Շիրակի մարզի փաստաբանները իրենց անհանգստություն են հայտնում վերջին օրերում փաստաբանական համայնքում կատարվող իրադարձությունների հետ կապված: Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Հայկ Հարությունյանը: Հայտարարության մեջ ասվում է.

«Հավասարապես հարգանքով ենք վերաբերվումպալատի նախագահի, խորհրդի անդամների ու մեր ցանկացած գործընկերոջ կարծիքին ու տեսակետին , որն ուղղված է փաստաբանական ինստիտուտի զարգացմանը: Կոչ ենք անում բոլորին համերաշխություն ու զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ վիրավորանքներից: Անընդունելի ենք համարում պայմանների և վերջնագրի լեզվով խոսալը , քանի որ այսպես խոսում են թշնամիների հետ, իսկ մենք թշնամիներ չենք: Փաստաբանների պալատը մեր օջախն է և ցանկացած անդամի կարծիքը կարևոր է, քանի որ մենք վստահ ենք որ բոլորի մտահոգություն է ավելի կայացած փաստաբանական պալատ տեսնելն է: Գտնում ենք լավագույն ելք պալատում առաջացած խնդիրները քննարկել պալատում բոլոր փաստաբանների ներկայությամբ և վերջնականապես լուծում տրվի բոլոր խնդիրներին: Այդ պատճառով 26.10.2015 թվականին մենք ևս ներկա գտնվենք պալատում որպեսզի բոլորի հետ միասին փորձենք դուրս գալ այս մեղմ ասաց փաստաբաններին ոչ հարիր իրավիճակից: Հորդորում ենք բոլոր մեր գործընկերներին, որոնք ինչ-որ չափով առնչություն ունեն այս զարգացումների հետ մի կողմ դնեն էմոցիաները և վիրավորանքները ու ներկա գտնվեն և համերաշխության մթնոլորտում հայտնեն իրենց տեսակետները, որպեսզի չմնա չլուծված հարցեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել