Տարածքային կառավարման և Արտակարգ Իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Է. Բ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
ՀՀ ոստիկանութունից տեղեկացրին, որ ինքնասպանության փորձ կատարած անձը աղջիկ է եղել, նա Երևան քաղաքի բնակիչ է, ծնվել է 1996թ.-ին: Պատճառները դեռևս հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: