Նախագահը ստորագրել է 3 նոր հրամանագրեր, որոնցով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ, արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Գարեգին Համբարձումի Դավթյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, նույն մեդալով է պարգևատրվել նաև ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր Ժորա Գրիշայի Հայրապետյանը և գրաֆիկայի և գծանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա ԱնդրանիկիԲաղդասարյանը: