Փաստաբանների պալատը՝ բոլոր փաստաբաններինն է. Արա Զոհրաբյանը ստեղծված իրավիճակի մասին

Վերջին իրադարձությունները բուռն քննարկումների առիթ դարձան, ինչը ցավոք չանցավ բարիդրացիական մթնոլորտում։ Ֆեյսբուքում գրում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, նա հավելում է.

«1. փաստաբանների պալատը՝ բոլոր փաստաբաններինն է։ Ես և խորհրդի անդամները ժամանակավոր ենք և որոշ ժամանակ հետո թողնելու ենք մեր արածների հետևանքները՝ թե լավ, թե՝ վատ-գնահատականը կտան փաստաբանները։

2. Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Նիկոլայ Բաղդասարյանը մեր գործընկերներն են և ունեն իրենց ներդրումը փաստաբանական համայնքի զարգացման հարցում։

3. փաստաբանների պալատն ունի 1583 անդամ և հնարավոր չէ, որ 1583 փաստաբան մտածեն նույն կերպ կամ գործեն նույն կերպ.

4. փաստաբանների պալատում պաշտոն զբաղեցնող անձը՝ ՓՊ նախագահ, ՓՊ խորհրդի անդամ և այլն, պետք է պատրաստ լինեն լսելու քննադատություններ, մեղադրանքներ, քանի որ այդ պաշտոնը ստանձնելով, իրենց որոշ ազատություններ (ասել ինչ կուզեն, պահել իրենց ոնց կուզեն) պետք է սահմանափակեն.

5. ես պարտավոր եմ հեռատեսություն ցուցաբերել և ղեկավարվել փաստաբանների պալատի շահերով.

6. պատրաստ եմ անձամբ ցանկացած ժամանակ ընդունել մեր խորհրդի անդամներին, կամ մեր փաստաբաններին և պատասխանել իրենց հարցերին։ Յուրաքանչյուրիդ կարծիքը կարևոր է։
Բոլորիս համերաշխության կոչ եմ անում և առաջարկում մտածել փաստաբանական համայնքի զարգացման մասին։

Միաժամանակ, մեր հաջորդ խնդիրը Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման հասնելուն ուղղված պայքարն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել