Ուշադրության. ՃՈ-ն առաջարկում է փոխել մի շարք փողոցների երթևեկության կարգը

ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից՝ հավելելով, որ առաջարկվում է ամբողջ Իսահակյան փողոցում (Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա) և Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի՝ Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Բաղրամյան փողոցի ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ:

001-Is-001

Գործողը՝ մեծ չափսով

002-Is-002

Առաջարկվողը՝ մեծ չափսով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել