Ավազակային հարձակում Երևանում. դանակով զինված տղամարդը հարձակվել է փաստաբանի վրա

Հոկտեմբերի 14-ին փաստաբան Գեղամ Հակոբյանը ենթարկվել է ավազակային հարձակման: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել 15:00-ին՝ իր գրասենյակի դիմաց. «Իջա գրասենյակից և մեքենան նստեցի, այդ պահին մի անձ հարձակվեց ինձ վրա՝ դանակը պարզելով: Նա գումար էր պահանջում: Ես սկզբից նրա  պահվածքին համարժեք ագրեսիվ և բարձր տոնով արձագանքեցի, այնուհետև հասկացա, որ ավելի է լարվում մթնոլորտն ու շատ հավանական է, որ նա դանակով ինձ հարվածի, քանի որ դանակն արդեն կողքս դրված էր ու նա տրամադրված էր դրան, ուստի ես արդեն բանակցությունների սկսեցի համոզելու մեթոդով, որը հաջողվեց»:

Բանակցությունների արդյունքում հանցագործը ետ է քաշել դանակը, ինչն էլ փաստաբանին հնարավորություն է տվել փակել մեքենայի դուռը և լուսանկարահանել անձին, ով դիմակավորված չի եղել. «Հետագայում ես նրա ինքնությունը պարզեցի, նոր դիմեցի ոստիկանություն: Պարզվեց, որ նա նախկինում նույնատիպ արարքների համար դատապարտված է եղել, իր ագրեսիվությունից զգացվում էր, որ մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար, ես չլինեի՝ ցանկացած մեկին կարող էր նա սպանել: Կարծում եմ, որ հիմա նա ձերբակալվել է»,- եզրահանգեց պարոն Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել