Այս գիշեր Ադրբեջանը հրադադարը խախտել է 150 անգամ

Հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ԼՂՀ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /13/ և 82 մմ-ոց ականանետերից /17 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել