Այսուհետ կնշվի նաև քննիչի օրը

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 8-ը կնշվի որպես քննչական կոմիտեի ծառայողի օր: Նման որոշում այսօր ընդունեց ՀՀ կառավարությունը: Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Համապատասխան փոփոխությունը կարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում:

Նախագծի ընդունման նպատակն է, որպեսզի, ի թիվս այլ պետական մարմինների, Հայաստանի Հանրապետությունում նշվի քննչական կոմիտեի ծառայողի օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել