Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի հրամանագրեր է ստորագրել՝ պարգևատրելով տարբեր ոլորտների ներկայացուցիչներին:
Նախագահը իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Հարությունյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի 5-րդ տարակարգի վերանորոգող փականագործ Անդրանիկ Հայրապետյանը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Պարգևատրվել են նաև զինվորներ և սպաներ, ուսուցիչներ, արվեստագետներ, մարզիկներ: