Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին ՀՀ օրենքը նշում է, որ վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, այն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
Տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից և վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում:
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:
Իրավաբան.net