Վարչապետի և կառավարության նոր որոշումները

Վարչապետը նոր որոշում է ստորագրել համաձայն որի սեպտեմբերի 19-22-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 8-րդ նիստին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) են գործուղվում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը:

ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից տեղեկանում ենք, որ կառավարությունը 4 որոշում է ընդունել: Դրանցից առաջինը վերաբերում է մի շարք անձանց զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալուն, մյուս երեքով բյուջեում փոփոխություններ են կատարվում, այդ թվում՝ հաստատվում է սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար հատկացվելիք գումարը՝ 5 մլն ՀՀ դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել