Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում:

 Ազգային ժողովի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, նրան է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը, որը, ըստ նրա, էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել