Հետապնդումներ, սպառնալիքներ «Ոչ թալանին»-ի անդամների հանդեպ

 «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամների ու Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված ակցիաների ակտիվ մասնակիցների հանդեպ հետապնդումներ ու սպառնալիքներ են սկսվել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը:

Դպրոցականներին են մոտենում դպրոցի անվտանգության հարցերով զբաղվող ոստիկանները, տարբեր մարզերում գրանցում ունեցող քաղաքացիների բնակարաններ են այցելում, հորդորում չմասնակցել բողոքի ակցիաներին:

«Տարբեր կառույցներից տարբեր պատվակներով այցելում են մարդկանց, հորդորում, կոչ անում, սպառնում դուրս չգալ փողոց, չպայքարել»,- ասաց Մ. Սարգսյանը:

Նա հայտենց նաև, որ դեռևս նման խնդրի առնբչվող քաղաքացիներին իրազեկում են իրենց իրավունքների մասին, և ամեն ինչ անելու են, որպեսզի քաղաքացիների իրավունքը չխախտվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել