Վահան Մարտիրոսյանի Հայաստանից չբացակայելու վերաբերյալ հանձրարականը ոստիկանությանը տրվել է դեռևս օգոստոսի 31-ին

Արդեն երկրորդ օրն է՝ թմբկահարվում է, որ ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից՝ հայտարարելով, թե Հայաստանում ենթարկվել է քաղաքական հալածանքների:  Ավելի վաղ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը հայտարարել էին, թե ծեծի են ենթարկվել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվտանգության աշխատակիցների կողմից:

Իսկ արդեն օգոստոսի 21-ին ոստիկանության բաժնում Ազգային գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Ռուզաննա Մարգունին հաղորդում է տվել այն մասին, որ իր բնակարանի գողացել են 3820 դոլար: Նա շուրջ մեկ շաբաթ իր բնակարանում է հյուրընկալած է եղել Վահան Մարտիրոսյանին, նրա կնոջն ու երեխային:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը  Իրավաբան.net-ին հայտնեց, որ դեպքի առնչությամբ իրենք նյութերը ստացել են օգոստոսի 28-ին և նույն օրն էլ հարուցվել է քրեական գործ: Վահան Մարտիրոսյանը գործով մեղադրյալ է ներգրավվել:

«Օգոստոսի 31-ին ոստիկանությանը հանձնարարություն է տրվել ձեռնարկել օպերատիվ հետախուզական աշխատանքներ՝ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ Հայաստանի սահմաններից չբացակայելու վերաբերյալ»,- ասաց Ս. Տռուզյանը:

Մի շարք ծանուցումներից հետո ոստիկանության բաժին չի ներկայացել Վահան Մարտիրոսյանը: Սեպտեմեբրի 9-ից հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: «Ոստիկանությունից ծանուցում ենք ստացել, որ անհայտ է նրա գտնվելու վայրը»:

Լուսանկարը՝ Վահան Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել