Ի՞նչ ընկերության են պատրաստվում վաճառել ՀԷՑ-ը

“Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.” ընկերությունը հայտ է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող “Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերությանն  օտարելու մտադրության վերաբերյալ:

Նշվում է կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծում: Այն ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Կառավարությունը որոշեց ուսումնասիրել “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերությունը ամբողջովին կստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ “Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ” ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված “Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք “Երեւանի էլեկտրացանց”, “Հյուսիսային էլեկտրացանց”, “Հարավային էլեկտրացանց” եւ “Կենտրոնական էլեկտրացանց” փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին” եւ “Էներգետիկայի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար):

I-cyprus.com կայքից տեղեկանում ենք, որ “Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ” ընկերությունը գրանցվել է Կիպրոսում՝ 2010թ-ին:

kipros

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել