Սահմանադրության նախագիծը մշակվել է 5 ամսվա ընթացքում. Վարդան Պողոսյան

Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց ՀՀ նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համաձայնություն տալու հարցը:

Հիմնական զեկուցողն էր ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Ներկայացնելով նախագիծը՝ նա ասաց, որ այն նպատակ չունի ամբողջությամբ վերանայել գործող սահմանադրության լուծումներն ու տրամաբանությունը. «Սահմանադրության նախագիծը մշակվել է 5 ամսվա ընթացքում և փուլ առ փուլ ներկայացվել է հանրությանը: Տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նա ներկայացրեց փոփոխությունների նախագծի 2-րդ գլուխը, որը վերաբերում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատություններին, ինչպես նաև անդրադարձավ նախագահի ինստիտուտին, խոսեց խորհրդարանական կառավարման ձևից:

Պարոն Պողոսյանի խոսքը ընդհատվեց ընդմիջման պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել