«Ցուցարարների մեջ սադրիչներ կան». Վստահ է Երևանի փոխոստիկանապետը

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան դեռ չսկսված կազմակերպիչներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հորդորեց նրանց Բաղրամյան պողոտա չգնալ երթով: Նա համոզմունք հայտնեց, որ ցուցարարների մեջ սադրիչներ կան, ովքեր նպատակ ունեն իրավիճակը լարել:

Փոխարենը ցուցարարները վստահեցրին, որ սադրիչները քաղաքացիական հագուստով ոստիկաններն են:

Իսկ Վալերի Օսիպյանն ի պատասխան ասաց, թե այս անգամ ոստիկանությունը կիրականացնի օրենքով իրեն տրված լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել