Daily Archives: Կիրակի, Հունիս 4, 2017

Արդյո՞ք հարկադիր կատարողն իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա

Հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի վրա:

Ավտոմեքենա է այրվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին, ժամը 18:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտա թիվ 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում այրվում է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:44-ին, մարվել՝ 18:56-ին: Այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 63 SL 874 պետհամարանիշով ավտոմեքենան… Read more »

«Բրդից մինչև կարպետ» կանայք խթանում են մարզի զարգացմանը

Կանայք մշակում են բուրդը, թել մանում, գործում կարպետներ, հագուստներ, գեղեցիկ խաղալիքներ. Սյունիքի ամենախոշոր, սակայն բավականին անտեսված գյուղում՝ Շինուհայրում 2002 թվականին հիմնադրվեց «Բրդից մինչև կարպետ» արհեստանոցը: Արհեստանոցը հիմնադրվել է Գորիսի Կանանց զարգացման  «Ռեսուրս կենտրոն»  հիմնադրամի կողմից: Տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի խոսքով, այսօր արդեն բավականին ճանաչում և հաջողություն ձեռքբերած արհեստանոցի ստեղծման նպատակը գործազրկության նվազեցումն էր, կանանց զբաղվածության խնդիրը… Read more »

Մտածել արկղից դուրս․ Կարեն Զադոյանի առաջարկը՝ Գևորգ Կոստանյանին և մյուս պաշտոնյաներին

«Պետք է մտածել արկղից դուրս»․ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խորհուրդն է Գևորգ Կոստանյանին և մյուս պաշտոնյաներին, ովքեր գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում հարկավոր է բավարարվել արդեն իսկ առկա իրավական լուծումնրով։

12-ամյա տղան «սփիների» նոր մոդել է ստեղծում

«Ինչու՞ գնել, եթե կարելի է սեփական ձեռքերով պատրաստել»,- ահա այսպես է մտածում Եղեգնաձորի  1-ին դպրոցի 6-րդ դասարանում սովորող 12-ամյա Վահրամ Թորոսյանը: Եղեգնաձորի պատանիների շրջանում նույնպես տարածված են «սպիներ» խաղալիքները: Նա մեզ ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստել ձեռքերի մեջ պտտվող այս խաղալիքն ու  ասում, որ նպատակ ունի՝ 3D տպիչով կաղապարը տպել և ստանալ նոր մոդել:… Read more »

995.000 դրամի սեղան և բազկաթոռ՝ Կառավարության աշխատակազմի համար

ՀՀ կառավարության աշխատակազմի և «Սմարթյան» ՍՊԸ-ի միջև այս տարի ապրիլի 14-ին պայմանագիր է կնքվել: Կառավարության աշխատակզմին նոր կահույք է հարկավոր եղել, մասնավորապես սեղան, գրասեղան, կցասեղան և բազկաթոռ:

Հունիսի 4-ը ագրեսիաներին, ռազմական հակամարտությունների զոհ գնացած երեխաների օրն է. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 4-ը նշվում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր: Անցյալ տարի ապրիլին ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում հրթիռահրետակոծության հետեւանքով դպրոցի բակում զոհվեց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զորավան գյուղի 12-ամյա բնակիչ Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվեցին: Հունիսի 4-ը ագրեսիաներին, ռազմական… Read more »

Դատարանը նորից կքննի Արթուր Վարդանյանի հայցն՝ ընդդեմ ոստիկանության և ԱԱԾ-ի

2015թ․-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններին ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանի` պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին: Դիմելով դատարան Արթուր Վարդանյանի ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության` իրենց կողմից իրականացված օպերատիվ քննչական… Read more »

Սպասվում են տեղումներ

ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում հունիսի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 6-9-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում… Read more »

Հրդեհ Երևանում. երկու մարտական հաշվարկ է դեպքի վայր մեկնել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 հասցեի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Իրավունք ունի՞ ՃՈ տեսուչը տուգանելիս վարորդի ձեռքից վերցնել վարորդական վկայականը

Ճանապարահային ոստիկան-վարորդ շփման ժամանակ երբեմն հանդիպում են դեպքեր, երբ վարորդը համառորեն պնդում է, որ ոստիկանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս իրավունք չունի վարորդի ձեռքից վերցնելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը: Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի՝ նման պահվածքը նպատակ է հետապնդում ստեղծել արհեստական լարվածություն և զոհի տպավորություն: Պարոն Բիչախչյանն իր… Read more »