12-ամյա տղան «սփիների» նոր մոդել է ստեղծում

«Ինչու՞ գնել, եթե կարելի է սեփական ձեռքերով պատրաստել»,- ահա այսպես է մտածում Եղեգնաձորի  1-ին դպրոցի 6-րդ դասարանում սովորող 12-ամյա Վահրամ Թորոսյանը:

Եղեգնաձորի պատանիների շրջանում նույնպես տարածված են «սպիներ» խաղալիքները: Նա մեզ ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստել ձեռքերի մեջ պտտվող այս խաղալիքն ու  ասում, որ նպատակ ունի՝ 3D տպիչով կաղապարը տպել և ստանալ նոր մոդել:

Հաջորդ օրն արդեն, երբ դպրոցականների համար կազմակերպված միջոցառման ժամանակ նրան մոտենում են տարեկից երկու տղա, խնդրում իրենց օգնել՝ նման սպիներ պատրաստելու համար:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել