Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Ոստիկանությունում:

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել: «Ժողովուրդ»–ի աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակազմը նոր էր փոխվել և դեպքը տեղի է ունեցել աշխատակազմի փոփոխությունից մի քանի օր հետո: Ավելին՝ տեղեկություններ կան, որ միգուցե կատարվածը նախկին աշխատակիցների ձեռքի գործն է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը»,– գրում է թերթը։

Արդյո՞ք քրեական գործ հարուցվել է, թե ոչ` կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել