Նորություններ

Նոր մանրամասներ Վերնիսաժի միջադեպից. «Հրապարակ»

«Երեկ նոր տեղեկություններ ստացանք Վերնիսաժի միջադեպից: Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետեւից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է»,- գրում է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի՝ ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետեւից: Անկանոն կրակոցների պատճառով էլ պատահական մարդիկ են վնասվել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել