Նորություններ

Կառավարությունում արդեն լուրջ դժգոհություններ են հասունանում. «Հրապարակ»

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պաշտոնը ստանձնելուց հետո դե ֆակտո փոխվարչապետի լիազորություններ է ստանձնել: Այս մասին գրում է «Հրապարակ»-ն ու մանրամասնում. «Նա օրերս հրահանգել է բոլոր նախարարություններին, որպեսզի «չերեզ» իրենց ներկայացնեն կառավարության տարբեր օղակներին հասցեագրված փաստթղթերը: Կառավարությունում արդեն լուրջ դժգոհություններ են հասունանում»:

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` նոր մանրամասներ են շրջանառվում Արդարադատության նախկին նախարարի պաշտոնանկության մասին:

«Որոշ լավատեղյակներ պնդում են, որ Դավիթ Հարությունյանի հետ նման մի խոսակցությունից հետո Թովմասյանը որոշել է հեռանալ պաշտոնից և Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն չվերանշանակել: Նախագահը հորդորել է չշտապել, բայց Թովմասյանը հասկացել է, որ Դավիթ Հարությունյանի հետ աշխատել չի կարող»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել