Նորություններ

Աշխատանքային իրավունքը վերականգնված է

Քաղաքացին 2009թ.-ից աշխատել էր դեղատանը` կնքելով աշխատանքային պայմանագիր: Մեկ տարի աշխատելուց հետո քաղաքացին անցել էր ֆիզիոլոգիական արձակուրդի: Որպես արձակուրդի անցած աշխատող` քաղաքացին ամսեկան 18 հազար ՀՀ դրամ գումար պետք է ստանար, որն օրենքով նախատեսված է երեխայի խնամքի համար: Վերոնշյալ նպաստը ստանալու հարցով էլ քաղաքացին դիմել էր սոցիալական ապահովության տարածքային բաժին, որտեղ պարզվել էր, որ դեղատան տնօրենը չէր կատարել համապատասխան սոց.
վճարումներ, ուստի քաղաքացին չէր կարող ստանալ իր հասանելիք գումարը:
Քաղաքացին դիմել էր դեղատան տնօրենին` խնդրելով կարգավորել իր փաստաթղթերը, սակայն վերջինս պատասխանել էր, որ նա օտարերկրյա քաղաքացի է, ուստի իրեն ոչ մի գումար չի հասնում (նշենք, որ Ընդունարանի շահառուն ոչ թե օտարերկրյա քաղաքացի է, այլ` երկքաղաքացի): Հուսահատ քաղաքացին դիմեց Շահերի պաշտպանության և աջակցության Ապարանի ընդունարան:

Ընդունարանի իրավաբանը, ուսումնասիրելով գործի մանրամասները, ակնհայտ էր, որ գործատուն կոպտորեն խախտել է աշխատողի աշխատանքային իրավունքները, ինչն իր հերթին հանգեցրել է մեկ այլ ռիսկի` քաղաքացու սոցիալական ապահովության իրավունքի խախտմանը, այն է` երեխայի նպաստը ստանալու իրավունքի խախտմանը:

Ընդունարանի իրավաբանն արագ արձագանքելով քաղաքացու դիմումին` հանդիպում ունեցավ գործատուի հետ, մանրամասնորեն բացատրեց նրան գործատու և աշխատող փոխհարաբերություններում յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Գործատուն, համոզվելով, որ այլ ելք չունի, քան կատարել և հարգել օրենքի պահանջը` պարտավորվեց վճարել իր աշխատողի մեկ տարվա սոց. վճարը:

Օրեր անց քաղաքացին եկավ Ապարանի հակակոռուպցիոն ընդունարան և իր խորին երախտագիտությունը հայտնեց ՇՊԱԸ-ին, քանի որ վերջինիս անմիջական միջամտության արդյունքում իր խնդիրը դրական լուծում ստացավ: Ներկայումս քաղաքացին ստանում է իր հասանելիք գումարը ամեն ամիս։

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել