Նորություններ

Փաստաբանը մեղադրում է բժշկին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Ռուբեն Այվազյանը հայտնեց, որ իր հայրը` 82-ամյա Լև Այվազյանը, սխալ բուժման հետևանքով մահացել է:
«Բուժող բժիշկը` Տիգրան Կարենի Այանյանը, առանց որեւէ հետազոտության որոշեց, որ իբր որովայնի շրջանում առկա է 15-20 լիտր հեղուկ: Բժիշկ Տիգրանը, չունենալով ուրոլոգի կամ նեֆրոլոգի համապատասխան որակավորում, սկսեց հորս օրգանիզմի ջրազրկումը»,- պատմեց Ռուբեն Այվազյանը:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև բժիշկ Տիգրան Այանյանը: Նա համաձայն չէր իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Այվազյանը տեղեկացրեց` ՀՀ Առողջապահության նախարարությունում արդեն ստեղծվել է մասնագիտական էթիկայի հանձնաժողով, ով պետք է քննի բժշկի գործը:
Քրեական գործ դեռ չի հարուցվել:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել