Նորություններ

«Հայռուսգազարդ» ընկերության հայցն ընդդեմ շահառուի մերժվեց, իսկ քրեական գործի վարույթը կարճվեց

Դեռևս 2011թ.-ի մարտի 23-ին Արարատի ՇՊԱԿ է դիմել Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Ֆ. Հ.-ը և հայտնել, որ  սույն թվականի հունվար ամսին Վեդու ԳԳՄ աշխատակիցները այցելել են իրենց տուն և դուրս կանչելով նրան` ցույց տվել  գազի հաշվիչի վնասված կնիքը և նրանից որպես պատճառված վնասի փոխհատուցում պահանջել մոտ 300.000 ՀՀ դրամ` սպառնալով կամավոր չվճարելու դեպքում գումարը գանձել դատական կարգով, ինչպես էլ և արվեց ընկերության կողմից: Չիմանալով իր հետագա անելիքները` Ֆ. Հ.-ը իր խախտված իրավունքները վերականգնելու խնդրանքով դիմում է ՀՀ Արարատի մարզի ՇՊԱԿ:
ՇՊԱԿ-ում շահառուի անունից դիմում գրվեց «Հայ-Ռուսգազարդ» ընկերության տնօրենին և պահանջվեց տրամադրել օրենքով սահմանված կարգով համաձայն կազմված արձանագրությունը: Դիմումից հետո, ընկերության կողմից որպես պատճառված վնասի փոխհատուցում պահանջած 300.000 գումարը դարձավ արդեն 100.000 ՀՀ դրամ, սակայն արձանագրությունը չտրամադրվեց: Լիարժեք պատասխան ստանալու ակնկալիքով, Արարատի ՇՊԱԿ-ը 10.05.2011թ. գրություն հղեց “Հայ-Ռուսգազարդ” ընկերությանը: Ի պատասխան ՇՊԱԿ-ի գրությանը` 18.05.2011թ-ին ուղարկված գրությանը կից ուղարկվել էր նաև N 166 ակտը, որում շահառուի պնդմամբ իր ստորագրությունը կեղծված է: Վերնշյալի հիման վրա, ՇՊԱԿ-ը միջնորդություն ներկայացրեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով կասեցնել գործի քննությունը, քանի որ նշված ստորագրութոյւնը կեղծելու փաստի վերաբերյալ 14.06.2011թ-ին ՇՊԱԿ-ի կողմից հաղորդում է ուղարկվել Արարատի մարզի դատախազություն: Շահառուի պնդմամբ վնասված է եղել միայն հաշվիչի կնիքը, որի համար էլ քաղաքացուց պահանջել էր վճարել տուգանք: Հետևպես հարց է ծագում, թե ինչպե՞ս կարելի էր առանց տուփի դռան կնիքը վնասելու` վնասել տուփի ներսում գտնվող հաշվիչի կնիքը: Արարատի մարզի դատախազության կողմից գործ ուղարկվեց Ոստիկանության Արարատի բաժին, որտեղ անհրաժեշտություն առաջացավ բացատրություն վերցնել քաղաքացուց: Այս կապակցությամբ, գործի լուծման համար ներգրավվեց փաստաբան, ով ներկայացրեց քաղաքացու շահերը ինչպես քաղաքացիական գործի քննության շրջանակնաում, այնպես էլ քրեական գործով` մինչդատական վարույթում: «Հայ-Ռուսգազարդ» ընկերության տեսուչի նկատմամբ կարճվեց քրեական գործի վարույթը` ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված համաներման ակտի ուժով, ինչի հիման վրա էլ 19.10.2011-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ, որով ամբողջությամբ մերժեց «Հայ-Ռուսգազարդ» ընկերության հայցն ընդդեմ Ֆ. Հ.-ի` 105.573 դրամ գումարի բռնագանձման պահանջով: Նշենք, որ 19.11.2011-ին նշված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո շահառուն լի վստահությամբ և վճռականությամբ ներկայացավ ՇՊԱԿ` հայտնելով իր երախտիքի խոսքը, և հավելեց, որ ՇՊԱԿ-ի անշահախնդիր օգնության և հոգատարության մասին կտեղեկացնի բոլորին:

 Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել