Նորություններ

Հանրապետությունն ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում է. օդի ջերմաստիճանը կնվազի

«Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևությաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին  Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 9-10-ը սպասվում է անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           19.10C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -6.40C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           7.00C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել