Նորություններ

Այսօր նշվում է քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի օրը

Այսօր, հոկտեմբերի 30-ին, նախկին խորհրդային մի շարք հանրապետություններում նշվում է «Մեծ ահաբեկչության և հալածանքների զոհերի հիշատակի օրը»:
.

Քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի օրը նվիրվում է այն անձանց, ովքեր զոհվել կամ տուժել են քաղաքական հալածանքների արդյունքում: Այդ օրը տեղի են ունենում միտինգներ, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվում քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի հուշարձաններին, ուսումնական հաստատություններում անց են կացվում «հիշատակի դասեր», իրականացվում են սգո ակցիաներ և հիշատակի այլ արարողություններ:
.

Ռուսաստանում հիշատակի միջոցառումները կատարվում են ամեն տարի հոկտեմբերի 30-ին սկսած 1991 թվականից: Ռուսասատանի որոշ ուսումնական հաստատություններում այդ օրը անցկացվող «հիշատակի դասերին» հրավիրում են այդ ողբերգական իրադարձությունների ականատեսներին՝ քաղաքական հալածանքների տուժածների և վերականգնվածների թվից:
.

Ընդունված է համարել, որ Մեծ Հալածանքը սկսել է 1937 թվականի այս օրերին և մոտ մեկ տարի տևած զանգվածային ռեպրեսիաների արդյունքում գնդակահարվել է ավելի քան 680 հազար մարդ, ևս մոտ 400 հազարը զոհվել է աքսորում, կալանավայրերում, տարատեսակ ԳՈՒԼԱԳ-ներում: Միայն Մոսկվայում 1937-38 թվականներին գնդակահարվել է ավելի քան 30 հազար մարդ:
.

Ներկայումս Ռուսաստանում ապրում է քաղաքական հալածանքներից տուժած ավելի քան 800 հազար մարդ, այդ թվում, համաձայն «Քաղաքական հալածանքներից տուծածների վերականգնման մասին» ՌԴ օրենքի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել