Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստող կազմակերպություններին երաշխավորելու մասին: Համաձայն հրամանի՝ հրամանը վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել